Սուրբ Սարգիս Եկեղեցի գյուղ Ծաղկունք ( Սևան Հայաստան )
Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է գյուղի արևելյան մասի << Խաչի դոշ >> կոչվող բարձունքում ` 7 - րդ դարի կառույց Սուրբ Սարգիս մատուռի հարավային մասում ( 2003-2006թթ. ) Աղաջանյան եղբայրների հովհանավորությամբ : Եկեղեցու ճարտարապետն է Վաչագան Թադևոսյանը : Վերանորոգվել է նաև մատուռը : Եկեղեցու օծման արարողությունը տեղի ունեցավ 2006թ. հոկտեմբերի 7-ին : Եկեղեցու օծման արարողությանը ներկա էին գյուղի գրեթե ողջ բնակչությունը , Սևանից , շրջակա գյուղերից ու հանրապետության տարբեր վայրերից բազմաթիվ քաղաքացիներ ` այս գեղեցիկ արարողությանը ականատես լինելու համար :
Комментариев нет:
Отправить комментарий