суббота, 9 июля 2011 г.

Ծաղկունք 28.05.2011


Մայիսի  28-ին Սևանի Ծաղկունք գյուղում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ : Սկզբում տեղի ունեցավ երթ դեպի Ծաղկունքի Սուրբ Սարգիս եկեղեցի և Հայրենական պատերազմում զոհված ծաղկունքցիների հիշատակին նվիրված հուշահամալիր : Այնուհետև ժողովուրդը շարժվեց դեպի Ծաղկունքի միջնակարգ դպրոց : Դպրոցում կազմակերպվել էր ցուցահանդես , որտեղ ներկայացված էին դպրոցի երեխաների աշխատանքները : Հանդես եկան Հ.Ս.Գ.Մ. արևելյան մարտարվեստի ներկայացուցիչները , որոնց թվում էին նաև գյուղի երեխաները : Տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում գյուղի երիտասարդների և վետերանների միջև : Դպրոցի դահլիճում տեղի ունեցավ ֆիլմի ցուցադրություն :

Շնորհակալություն կազմակերպիչներին  !!!



пятница, 28 января 2011 г.

Ծաղկունք ...




Армения  Цахкунк 

Սուրբ Սարգիս Եկեղեցի գյուղ Ծաղկունք ( Սևան Հայաստան )

Սուրբ Սարգիս Եկեղեցի գյուղ Ծաղկունք ( Սևան Հայաստան )

Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է գյուղի արևելյան մասի   << Խաչի դոշ >>  կոչվող բարձունքում ` 7 - րդ դարի կառույց  Սուրբ Սարգիս մատուռի հարավային մասում ( 2003-2006թթ. )  Աղաջանյան եղբայրների հովհանավորությամբ :  Եկեղեցու ճարտարապետն է Վաչագան Թադևոսյանը : Վերանորոգվել է նաև մատուռը : Եկեղեցու օծման արարողությունը տեղի ունեցավ 2006թ. հոկտեմբերի 7-ին :  Եկեղեցու օծման արարողությանը ներկա էին գյուղի գրեթե ողջ բնակչությունը , Սևանից ,  շրջակա գյուղերից ու հանրապետության տարբեր վայրերից բազմաթիվ քաղաքացիներ ` այս գեղեցիկ արարողությանը ականատես լինելու համար :

1941 - 1945 թթ. Մեծ Հայրենականում զոհված ծաղկունքցիների հիշատակի հուշահամալի