Օգօստոսի 11-ին Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա թոնրի փառատոն : Հատկանշական է, որ փառատոնը անցկացվում է հենց հայկական տոմարով Նավասարդ ամսվա առաջին օրը, այսինքն հին հայկական Նոր Տարուն : Հին հայերը այդ օրը բազմաթիվ տոնակատարություններ և խրախճանքներ են արել : Փառատոնի կազմակերպիչների ջանքերով ներկաները տեղում ականատես կլինեն մեր հայկական ավանդական լավաշի , բոքոնի և այլ կերակրատեսակների պատրաստմանը , որոնք կպատրաստվեն հմուտ և ճանաչված խոհարարների կողմից :
Ծաղկունք ...
понедельник, 6 августа 2012 г.
воскресенье, 20 ноября 2011 г.
суббота, 9 июля 2011 г.
Ծաղկունք 28.05.2011
Մայիսի 28-ին Սևանի Ծաղկունք գյուղում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ : Սկզբում տեղի ունեցավ երթ դեպի Ծաղկունքի Սուրբ Սարգիս եկեղեցի և Հայրենական պատերազմում զոհված ծաղկունքցիների հիշատակին նվիրված հուշահամալիր : Այնուհետև ժողովուրդը շարժվեց դեպի Ծաղկունքի միջնակարգ դպրոց : Դպրոցում կազմակերպվել էր ցուցահանդես , որտեղ ներկայացված էին դպրոցի երեխաների աշխատանքները : Հանդես եկան Հ.Ս.Գ.Մ. արևելյան մարտարվեստի ներկայացուցիչները , որոնց թվում էին նաև գյուղի երեխաները : Տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում գյուղի երիտասարդների և վետերանների միջև : Դպրոցի դահլիճում տեղի ունեցավ ֆիլմի ցուցադրություն :
Շնորհակալություն կազմակերպիչներին !!!
суббота, 29 января 2011 г.
пятница, 28 января 2011 г.
Սուրբ Սարգիս Եկեղեցի գյուղ Ծաղկունք ( Սևան Հայաստան )
Սուրբ Սարգիս Եկեղեցի գյուղ Ծաղկունք ( Սևան Հայաստան )
Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է գյուղի արևելյան մասի << Խաչի դոշ >> կոչվող բարձունքում ` 7 - րդ դարի կառույց Սուրբ Սարգիս մատուռի հարավային մասում ( 2003-2006թթ. ) Աղաջանյան եղբայրների հովհանավորությամբ : Եկեղեցու ճարտարապետն է Վաչագան Թադևոսյանը : Վերանորոգվել է նաև մատուռը : Եկեղեցու օծման արարողությունը տեղի ունեցավ 2006թ. հոկտեմբերի 7-ին : Եկեղեցու օծման արարողությանը ներկա էին գյուղի գրեթե ողջ բնակչությունը , Սևանից , շրջակա գյուղերից ու հանրապետության տարբեր վայրերից բազմաթիվ քաղաքացիներ ` այս գեղեցիկ արարողությանը ականատես լինելու համար :
Подписаться на:
Сообщения (Atom)