понедельник, 6 августа 2012 г.

Թոնրի փառատոն Ծաղկունքում





Օգօստոսի 11-ին Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա թոնրի փառատոն : Հատկանշական է, որ փառատոնը անցկացվում է հենց հայկական տոմարով Նավասարդ ամսվա առաջին օրը, այսինքն հին  հայկական Նոր Տարուն  : Հին հայերը այդ օրը բազմաթիվ տոնակատարություններ և խրախճանքներ են արել :     Փառատոնի կազմակերպիչների ջանքերով ներկաները տեղում ականատես կլինեն մեր հայկական ավանդական լավաշի , բոքոնի և այլ կերակրատեսակների պատրաստմանը , որոնք կպատրաստվեն հմուտ և ճանաչված խոհարարների կողմից :