суббота, 9 июля 2011 г.

Ծաղկունք 28.05.2011


Մայիսի  28-ին Սևանի Ծաղկունք գյուղում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ : Սկզբում տեղի ունեցավ երթ դեպի Ծաղկունքի Սուրբ Սարգիս եկեղեցի և Հայրենական պատերազմում զոհված ծաղկունքցիների հիշատակին նվիրված հուշահամալիր : Այնուհետև ժողովուրդը շարժվեց դեպի Ծաղկունքի միջնակարգ դպրոց : Դպրոցում կազմակերպվել էր ցուցահանդես , որտեղ ներկայացված էին դպրոցի երեխաների աշխատանքները : Հանդես եկան Հ.Ս.Գ.Մ. արևելյան մարտարվեստի ներկայացուցիչները , որոնց թվում էին նաև գյուղի երեխաները : Տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում գյուղի երիտասարդների և վետերանների միջև : Դպրոցի դահլիճում տեղի ունեցավ ֆիլմի ցուցադրություն :

Շնորհակալություն կազմակերպիչներին  !!!